Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Բեզոսը 6,7 միլիարդ դոլարով վաճառել է #Amazon-ի բաժնետոմսերը

1880
Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 23:56
Բեզոսը 6,7 միլիարդ դոլարով վաճառել է #Amazon-ի բաժնետոմսերը

Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում վաճառել է ընկերության մոտ 6,7 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը:
Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Բեզոսը մայիսի 3-6-ը 4,91 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 1,48 միլիոն բաժնետոմս է վաճառել։ Եվս 521,936 հազար բաժնետոմս վաճառել է 1,7 միլիարդ դոլարով՝ մայիսի 7-10-ը: Այսպիսով, մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում Բեզոսը վաճառել է ընկերության ավելի քան 2 միլիոն բաժնետոմս:
2020 թվականի ընթացքում Բեզոսն ընկերության բաժնետոմսերը վաճառել է ավելի քան 9 միլիարդ դոլարով։
Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում՝ 191 միլիարդ դոլար կարողությամբ: