Արցախի ԿԳՄՍ նախարարությունը կոչ է արել կանխել Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը
![]() Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և գործնական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հանրապետության նախագահի հրահանգով՝ Արցախում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: «Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելությունը: Ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա այդ երկրի նախագահի կողմից նոր որակ ու ընթացք է տրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը: Ընդամենը ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին՝ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պատահականության և օրեր առաջ կատարած հայկական հուշարձաններից հայատառ գրությունների ոչնչացման մասին հրահանգը վերստին փաստում են, որ համամարդկային արժեքներից խոսող Ադրբեջանի նախագահը շարունակում է մի կողմից մոլորության մեջ դնել միջազգային հանրությանը՝ փորձելով ներկայանալ որպես «քաղաքակիրթ» երկրի ղեկավար, իսկ մյուս կողմից՝ տարվող իրական քաղաքականությունը ակնհայտորեն փաստում է, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի: Այլևս ակնհայտ իրողություն է, որ առավել վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը ստեղծված քաղաքական իրավիճակում: Նման վերաբերմունքը ավելի է խորացնում հակամարտությունը՝ ի չիք դարձնելով խաղաղ ճանապարհով այն հանգուցալուծելու միջնորդ երկրների ջանքերը: Կոչ ենք հղում համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»,-նշված է նախարարության կոչում: |

Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
6816:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
16001:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
14400:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
160Երեկ, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
171Երեկ, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
127Երեկ, 15:24
