Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Յուլիա Նավալնայան մեկնել է Գերմանիա․ #Интерфакс

763
Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 21:05
Յուլիա Նավալնայան մեկնել է Գերմանիա․ #Интерфакс

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, Ռուսաստանից մեկնել է Գերմանիա, այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ Յուլիա Նավալնայան Մայնի Ֆրանկֆուրտ է մեկնել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհուրդը հայտնել էր, որ «Արևմուտքը կարող է Նավալնիին փոխարինել կնոջով՝ Յուլիաով»։
Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել է հունվարի 18-ին՝ կնոջ հետ Գերմանիայից վերադառնալուց հետո։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։