Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

1255
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 23:00
Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Իվ Ռոշ»-ի գործով դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Պատժաժամկետը նա կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային քրեակատարողական ծառայությունը դիմել է դատարան՝ պահանջելով փոխարինել «Իվ Ռոշ»-ի գործով Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատիժն իրականով:

Հիշեցնենք, որ Նավալնին ուներ 2 պայմանական ազատազրկման պատժաժամկետ: Առաջինը՝ «Իրովլես»-ի գործով (որը կապված է 16 միլիոն ռուբլու յուրացման հետ), երկրորդը՝ «Իվ Ռոշի» գործով (30 միլիոնից ավելի ռուբլու յուրացում):

2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար:

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման