ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով 2021-ին նոր մարտահրավերների մասին
![]() ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ 2021-ին աշխարհը կբախվի նոր մարտահրավերների, այդ թվում՝ կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին նա ասել Է Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, «գալիք տարում սպասվում են նոր խնդիրներ, օրինակ՝ COVID-19-ի նոր տեսակները»։ Բացի այդ, ինչպես հաղորդում է AP-ն, Գեբրեյեսուսը նշել է, որ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հոգնել են համաճարակից: ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել համաճարակաբանական տեղեկատվություն փոխանակել ՄԱԿ-ի և այլ երկրների հետ: Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել «բրիտանական» SARS-CoV-2 մուտացիայի մասին։ Ենթադրվում է, որ այդ շտամը 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի սովորական տարբերակը, սակայն մահացության կամ հոսպիտալացման վրա դրա ազդեցության մասին տվյալները դեռ բավարար չեն: VUI-202012/01-ով վարակման դեպքեր, բացի Միացյալ Թագավորությունից, արդեն հայտնաբերվել են մի շարք այլ երկրներում։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
