Թրամփը թույլատրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի օգտագործումը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է երկրում կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի օգտագործումը։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին։ «Ինձ համար միևնույնն է, ես պարզապես ուզում եմ ստանալ պատվաստանյութ, որն աշխատում է։ Ինձ չի հետաքրքրում՝ թեկուզ այն այլ երկրից է»,- Թրամփի խոսքերը մեջբերել է Քեյլի Մաքինանին։ Ընդ որում՝ Մաքինանին հիշեցրել է, որ այս պահին Օքսֆորդում մշակվող պատվաստանյութը, կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում է: Ավելի վաղ Թրամփը նշել էր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու ժամկետը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մինչև ապրիլ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավականաչափ չափաբաժին կարտադրի «յուրաքանչյուր ամերիկացու» համար: Ընդ որում՝ 2020-ի վերջին երկրում կլինի դեղամիջոցի առնվազն 100 մլն չափաբաժին: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
