Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին այդ գումարն ավելի պակաս էր՝ շուրջ 542 միլիոն, 2024-ին՝ արդեն 603 մլն, 2026-ին՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն՝ պետության վրա վարչապետի, նրա ընտանիքի ծախսն անշեղորեն աճում է: Ստացվում է, որ Կառավարական դաչաներում ապրողների կեցության վրա օրական ծախսվում է ավելի քան 1.7 մլն դրամ, կամ մոտ 5 հազար դոլար։ Այս միջոցները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնատար 4 անձի և նրանց ընտանիքների վրա՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան և Սուրեն Պապիկյան: Այս գումարի մեջ են մտնում Կոնդի առանձնատների և տարածքի պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարները։ Բայց պարզվում է՝ հոգում են այս ընտանիքների բոլոր ծախսերը՝ սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային պարագաներից, մինչև վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: Մենք գրել էինք, որ կոնկրետ գեղեցկության սրահ կա, որից օգտվում են Փաշինյանի ընտանիքի կին անդամները, ապա «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում են այդ սալոնին, ինչը հետագայում հաստատել էր նաև կառավարության աշխատակազմը՝ գրավոր պատասխանելով մեր հարցին: Ասել էին, որ ամսվա վերջում վարչապետն ինչ որ գումար է իր աշխատավարձից փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվին, որից էլ կատարվում են այդ փոխանցումները, ինչը ևս օրենքի խախտում է: Պետությունը շատ բարձր աշխատավարձ է վճարում վարչապետին ու մյուս պաշտոնյաներին, որ նրանց իրենց գրպանից ուղիղ հոգան իրեն կարիքները, այլ ոչ թե պետական փողն ու սեփական փողը խառնեն իրար: Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները։ Զանգահարեցինք նշված սալոն և տեղեկացանք, որ այն Երեւանի մասշտաբով ամենաթանկ ծառայություններն է մատուցում՝ մատնահարդարումը գելլաքով սկսվում է 13 հազար դրամից, ոտնահարդարումը՝ KART խնամքի միջոցով՝ արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Ծառայությունները մատուցվում են VIP սենյակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գոնե 2 օր շուտ զանգահարել՝ տեղ ամրագրել։ Հարցին՝ փոխանցումով աշխատո՞ւմ են, սրահի աշխատակիցը պատասխանեց․ «Այդ դեպքում նախապես պետք է ասել, մեր հաշվապահը հաշիվը գրի՝ Ձեր մոտենալուց առաջ, փոխանցումը արվի, մոտենաք՝ կսպասարկենք»։ Ամսվա մեջ եթե 2-3 անգամ այս ծառայություններից օգտվեն Փաշինյանի երեք աղջիկները և կինը, կարող եք հաշվել, թե որքան է նստում հանրության վրա միայն այս ընտանիքի կանացի հատվածի մատնահարդարումն ու ոտնահարդարումը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է մոտ հազար դոլարին համարժեք գումար»: |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
