Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը և վարչական ղեկավարները։ Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո՝ որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։ Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեև չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը՝ ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»: |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
