Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները

90
Այսօր, 09:00
ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները

ԱՄՆ-ում շարունակվում են Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիներն ընտրում են Սենատի 100 անդամներից 35-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։

Ներկայումս Քոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են Հանրապետական կուսակցության կողմից։ Սակայն ընտրություններում առաջատար են դեմոկրատները։

Associated Press-ի կանխատեսումների համաձայն՝ ժամը 08:20-ի դրությամբ, դեմոկրատները Սենատում ստանում են 51 մանդատ, իսկ հանրապետականները՝ 39 մանդատ։ Եվս 10 մանդատի բաշխումը դեռ որոշված չէ։ Սենատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 51 մանդատ։

Դեմոկրատները հաղթանակ են տարել հետևյալ նահանգներում՝ Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա, Նյու Ջերսի, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Դելավեր, Նյու Մեքսիկո, Կոլորադո, Վիրջինիա, Թեքսաս, Օրեգոն, Օհայո և Կանզաս։ Հանրապետականները հաղթել են Ֆլորիդա, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ, Կենտուկի, Օկլահոմա, Արկանզաս և Ալաբամա նահանգներում։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստանում են 182 մանդատ, իսկ հանրապետականները՝ 109 մանդատ։ Եվս 144 մանդատի բաշխումը դեռ պետք է որոշվի։ Պալատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 218 տեղ։

Դեմոկրատները հանրապետականներից «խլել են» մանդատներ Հյուսիսային Կարոլինայում և Կենտուկիում, ինչպես նաև պահպանել են իրենց դիրքերը այն ընտրատարածքներում, որտեղ պայքարը լարված էր։

Bloomberg-ի կանխատեսմամբ՝ ընդհանուր առմամբ դեմոկրատները հանրապետականներից կխլեն ութ մանդատ՝ երկու անգամ ավելի, քան անհրաժեշտ էր Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն հաստատելու համար։