Բելառուսում ձերբակալվել է 3 000 ցուցարար
885
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 16:00
![]() Բելառուսում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ երեք հազար ցուցարար՝ նրանցից մեկ երրորդը Մինսկում, հայտնում է երկրի ՆԳՆ, գրում է ТАСС-ը: «Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ձերբակալվել է շուրջ 3 հազար մարդ՝ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Նրանցից՝ մոտ հազար մարդ Մինսկում և երկու հազարից ավելին՝ հանրապետության այլ շրջաններում»,- նշում է ՆԳՆ-ն: Ցուցարարները և լրագրողները ձերբակալվել են Գոմելի, Բարանովիչիի, Գրոդնոյի, Վիտեբսկի, Մոգիլևի, Մոլոդնեխոյի, Շչուչինի, Բոբրուիսկի, Մյադելի, Պոլոտսկի և այլ քաղաքներում: Բելառուսի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 39 ոստիկան ու 50-ից ավելի քաղաքացիական անձ է վիրավորվել։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
