Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից

834
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 12:35
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին։

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ»,-ասել է Հաքը: Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ, հայտնել Է Associated Press-ը՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր Խաչին: Տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը: