Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ
![]() Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ Ա. Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Ն. Վ.-ի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը դուրս են բերվել ավտոմեքենայից: Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
