Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
![]() Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են դիմակավորված հատուկ օպերացիաներ, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։ Իրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։ |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
