ԱՄՆ-ն առցանց սովորող արտասահմանցի ուսանողներից պահանջում է լքել երկիրը
![]() Միացյալ Նահանգներում սովորող արտասահմանցի ուսանողներն ստիպված կլինեն լքել երկիրը, եթե այն հաստատություններում, որտեղ նրանք կշարունակեն ուսումը աշնանը մեկնարկող ուսումնական տարում, ուսուցումն ամողջովին առցանց լինի: Այս մասին ասված է Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման (Immigration & Customs Enforcement, ICE) կողմից տարածված հաղորդագրությունում։ Սահմանափակումները կվերաբերեն F-1 և M-1 վիզա ունեցող ուսանողներին։ Նաև նշվում է, որ այն ուսանողները, որոնց համալսարանները որոշում կկայացնեն անցնել առցանց կրթության, չեն տրամադրվի երկիր մուտք գործելու արտոնագրեր։ ԱՄՆ-ում մնալու համար ուսանողները կարող են տեղափոխվել մեկ այլ ուսումնական հաստատություն, որտեղ դասերն անցկացվում են ոչ առցանց: «Հակառակ դեպքում, ուսանողները կարող են բախվել ներգաղթի հետևանքների հետ՝ ներառյալ երկրից արտաքսումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
15418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
13918.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
18706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
20830.10.2026, 14:30
