Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Տաքսու վարորդն իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել»․ Աննա Հակոբյան

372
Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 13:20
«Տաքսու վարորդն իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել»․ Աննա Հակոբյան

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.

«Մերի, Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»: