Կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի միջամտության վերաբերյալ 57 փաստաթուղթ
3281
Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 16:55
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է ցուցմունքների և օժանդակ փաստաթղթերի 57 սղագրություն, որոնք վերաբերում են Ռուսաստանի միջամտությանը 2016-ի նախագահական ընտրություններին: Հրապարակված փաստաթղթերը վերաբերում են հետաքննությանը, որն անցկացվել է 2017-2018թթ. Հանրապետական կուսակցության կողմից: Օրենսդիրները փորձել են պարզել՝ արդյոք ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները համակարգել են իրենց գործողությունները ռուսական կողմի հետ: «Սղագրությունները հաստատում են Մյուլերի այն եզրակացությունը, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ վնասելով Քլինթոնին և օժանդակելով Թրամփին»,- ասվում է կոմիտեի կայքում: Փաստաթղթերը՝ այստեղ: |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18