Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

2533
Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 14:05
Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

Իտալիայում, որը համարվում է կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկը, իշխանությունները որոշել են աստիճանաբար մեղմել համավարակով պայմանավորված սահմանափակումները, գրում է ТАСС-ը: Սահմանփակումների չեղարկումը հիմնականում վերաբերում է կասեցված արտադրական և շինարարական ոլորտների գործունեության վերականգնմանը։ Ռեստորանները, բարերը, առևտրի կենտրոնները, մարզասրահները, լողավազաններն ու գեղեցկության սրահները կշարունակեն փակ լինել: Կրթական հաստատությունները և մանկապարտեզները չեն բացվի: Ուսանողները և շրջանավարտները քննությունները կհանձնեն առցանց:
Իտալացիներին թույլատրվում է նաև զբոսնել այգիներում, ինչպես նաև տեղաշարժվել բնակության վայրից ավելի քան 200 մ հեռավորության վրա։ Եկեղեցիներում վերսկսվում են սգո արարողությունները, սակայն դրանց կարող են մասնակցել սահմանափակ թվով մարդիկ։ Թույլատրվում է այցելել նույն բնակության վայրում ապրող մերձավոր ազգականներին և մշտական գործընկերներին։