Մեծ Բրիտանիայում 1 օրում #COVID_19 կորոնավիրուսից մահացել է 861 մարդ
1213
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 15:00
![]() Նախօրեին Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահվան 861 դեպք, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Հայտնաբերվել է համավարակի 18 հազար 665 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ Մեծ Բրիտանիայում համաճարակի բռնկումից ի վեր ախտորոշվել է 103 093 դեպք, մահացել է 13 729 մարդ: Միևնույն ժամանակ, Sky News-ը պնդում է, որ «կա հաստատված տեսակետ», համաձայն որի՝ իրականում կորոնավիրուսից մահացությունը Մեծ Բրիտանիայում շատ ավելի մեծ է, քան հիվանդանոցներից ստացված տեղեկատվությունն է: Հեռուստաալիքը նշում է, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, մարտին Անգլիայում և Ուելսում 75%-ով ավելի շատ մահեր են գրանցվել, քան ներկայացվել է կառավարության զեկույցում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
