Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները կհանվեն

571
Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 13:15
Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները կհանվեն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ուժը կորցրած է ճանաչվում արտակարգ դրության մասին մարտի 16-ին ընդունված որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ կիրառված սահմանափակումներին:
«Հետագայում եթե մոնիթորինգը ցույց կտա, որ այսպես կոչված ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները», - ասաց նախարարը: