Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփը ճշգրտում է արել ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների իր կանխատեսման մեջ. #FoxNews

2279
Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 16:30
Թրամփը ճշգրտում է արել ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների իր կանխատեսման մեջ. #FoxNews

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացող մարդկանց թիվը նախկինում կանխատեսված 100 հազարից «զգալիորեն պակաս» կլինի: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Fox News-ը:
Սպիտակ տան մասնագետներն ավելի վաղ կանխատեսել էին, որ կորոնավիրուսից մահացության հավանականությունը 100 հազարից 240 հազարի սահմաններում է, եթե իրականացվեն սահմանափակիչ միջոցառումներ։
«Կարծում եմ, որ մահացությունը զգալիորեն քիչ կլինի: Այս վշտի և ցավի միջև մենք տեսնում ենք այդ նշանները: Սա հիմնականում պայմանավորված է մեր կողմից կյանքեր փրկելու ագրեսիվ քաղաքականությամբ»,- նշել է Թրամփը ճեպազրույցի ժամանակ: