«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից». Տաթևիկ Ռևազյան
«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից: Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ. հերքում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշել է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին. «Ճիշտ է, որ այդ ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունն իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա: Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդքան արագ կայացրել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին ուղարկելու համար որ պարզենք, թե ինչու է այդքան արագ կայացվել այդ որոշումը»,-նշեց Ռևազյանը: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում շատ ընթացակարգեր են փոփոխվում կորոնավիրուսի հետևանքով, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև այս ոլորտում: Մանրամասները՝ տեսանյութում:
«Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ». Տաթևիկ Ռևազյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24