Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պուտինը երկարաձգեց ոչ աշխատանքային օրերը ՌԴ-ում

979
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 18:45
Պուտինը երկարաձգեց ոչ աշխատանքային օրերը ՌԴ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երկրորդ անգամ է դիմել երկրի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուրջ ծավալվող իրադարձությունների շրջանակներում: Նա նշել է, որ ոչ աշխատանքային շաբաթը Ռուսաստանում հարկադրված երկարաձգվում է մինչև ապրիլի 30-ը: «Վտանգը պահպանվում է, աշխարհում համավարակի գագաթնակետը դեռ չի անցել: Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Բնականաբար, աշխատավարձերը կպահպանվեն»,- իր ելույթում նշել է նա: