#TESS աստղադիտակը հայտնաբերել է Երկրին նման մոլորակ
![]() Տիեզերական TESS աստղադիտակը, հետևելով «Ոսկե ձուկ» համաստեղությանը, հայտնաբերել է մոլորակ, որը նման է Երկիր մոլորակին և կյանքի համար պիտանի է։ Այն գտնվում է Երկիր մոլորակից 100 լուսային տարի հեռավորության վրա: Աստադիտակի գործարկման պատմության մեջ սա առաջին նման հայտնագործությունն է, հայտնում է NASA-ի Ռոբերտ Գոդարի անվան տիեզերական (GSFC) հետազոտությունների ինստիտուտի մամուլի ծառայությունը: «TESS աստղադիտակը գործարկվել է մոտակա աստղերի շուրջ պտտվող երկնային մարմինների շրջանում կյանքի համար պիտանի մոլորակ որոնելու համար: Հետևաբար, TOI 700d մոլորակի հայտնագործումը կարևորագույն ձեռքբերումներից է ինչպես TESS աստղադիտակի, այնպես էլ Spitzer տիեզերական աստղադիտակի համար, որը հաստատեց, որ այդ մոլորակի վրա կյանք կա»,- նշում է NASA-ի աստղաֆիզիկայի ղեկավար Պոլ Հերցը: Ըստ հետազոտողների, TOI 700d մոլորակը ընդհանուր առմամբ նման է վերջին տարիներին հայտնաբերված այլ մոլորակներին: TOI 700d մոլորակը պտտվում է կարմիր գաճաճի շուրջ, որի զանգվածը և չափը կազմում են Արևի կեսը: 11 ամիս տևած ուսումնասիրությունների ժամանակ աստղագետները չեն արձանագրել մոլորակի մակերևույթի որևէ բռնկում, ինչը բնորոշ է այլ աստղերին: Սա մեծապես մեծացնում է մոլորակի մակերևութին կյանքի հավանականությունը: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
