Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Փախուստի դիմած կալանավոր «Մաուգլի»-ն հայտնաբերվել է

948
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 22:10
Փախուստի դիմած կալանավոր «Մաուգլի»-ն հայտնաբերվել է

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։
Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի:
Արայիկ Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։