«Պետք է գործել, ոչ թե ծաղկեփնջի մեծության և փուչիկների բազմազանության մրցույթ անցկացնել». Կ. Հովհաննիսյան
![]() Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր հոգեբանության տեր մարդիկ ենք... Նայում ես փուչիկներ, լիքը ծաղիկներ, հազար տեսակ անիմաստ զարդ ու զարդարանքներ, իսկ ներսում անհրապույր դասասենյակներ, խարխուլ նստարաններ... Եթե առաջարկես, որ սեփական ֆիզիկական ուժով, մի փոքր դրամ հավաքելով, դասասենյակը կարգի բերել, ներկել-սպիտակեցնել, նստարանները կարգի բերել ու ամբողջությամբ դասարանը դարձնել երեխաների համար ավելի գրավիչ, ապա ծնողներից շատերը չեն զլանա ու մատնացույց կանեն պետությանը, դպրոցին, իսկ ամենագլխավորը՝ անունը կդնեն դրամահավաքություն: Ուզում եմ իմանալ՝ էդ հազար տեսակ զարդ ու զարդարանքի վրա ամեն մեկդ քանի՞ տասնյակ հազար դրամ եք ծախսում, որը ոչ մի շոշափելի արդյունք չի տալիս ամբողջ ուսումնական տարին անհրապույր դասասենյակում դասերն անցկացնող ձեր երեխայի համար... Ուղղակի պետք է ազգովի ձերբազատվենք միմյանց մատնացույց անելուց ու ինքներս օրինակ ծառայենք լավ գործ անելու, ոչ թե ծաղկեփնջի մեծության և փուչիկների բազմազանության մրցույթ անցկացնենք...»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
