ԵՊՀ Իջեվանի մասնաճյուղը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
![]() «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ: ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր: ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնելով, որ 2018 թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար նշանակված Ա. Վ. Ցուցուլյանը 2019 թ․ օգոստոսի 28-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Գ. Գևորգյանը նաև նշեց, որ մինչև նոր ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև Գ․ Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: Վերջում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
