Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Մեր տեսլականն ուղղորդվելու է կրթության հետևյալ հենասյուներով». Արայիկ Հարությունյան

590
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 10:35
«Մեր տեսլականն ուղղորդվելու է կրթության հետևյալ հենասյուներով». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Մեր տեսլականն ուղղորդվելու է կրթության հետևյալ հենասյուներով.

➡️Սովորել իմանալ. սա ներառում է մերօրյա աշխարհում արարելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորում և զարգացում։

➡️Սովորել կատարել. ներառում է այնպիսի հմտությունների ձևավորում, որոնք անհատներին թույլ կտան գործուն մասնակցություն ունենալ տնտեսության և հասարակության մեջ։

➡️Սովորել համագոյակցել․ ներառում է այնպիսի սոցիալական հմտությունների և արժեքների ձևավորում, ինչպիսիք են՝ այլոց նկատմամբ հարգանքն ու կարեկցանքը, սոցիալական և միջանձնային հմտությունները և մարդկանց բազմակարծության ու տարբերությունների արժևորումը։

➡️Սովորել լինել. ներառում է անձի համակողմանի զարգացումը (մարմին, միտք և ոգի) խթանող գործողություններ՝ լիարժեք կայացած անձ ձևավորելու նպատակով։

Հատված «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի շահերը փոփոխվող աշխարհում», ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք 2019-ի ընթացքում իմ ելույթից: