Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

ԲՈԿ-ը հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորականի ուսումնասիրության եզրակացությունը

357
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 14:25
ԲՈԿ-ը հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորականի ուսումնասիրության եզրակացությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը:

Հավելենք, որ հանձնաժողովի կողմից Ռ. Հայրապետյանին առաջարկվել է ինչպես անձամբ ընդգրկվել հանձնաժողովի կազմում, այնպես էլ ներկայացնել իր դիտարկումները հանձնաժողովին: Ռ. Հայրապետյանը հրաժարվել է, հայտարարելով, որ դրա կարիքը չկա»: