ՆԱՄ-ում բացվել է Գոռ Արթի՝ «Գլոբալ» խորագիրը կրող ցուցահանդեսը
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Գոռ Արթի (Գոռ Միրիջանյանի)՝ «Գլոբալ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: «Գոռը ներկայացրել է աբստրակտ աշխատանքներ, որոնք բազմաոճ ու բազմաբնույթ են, բայց միևնույն ժամանակ ոճական առանձնահատկությունները խիստ ակնառու են: Այս նկարներում արտացոլված է նաև հեղինակի նուրբ ու հետաքրքիր գունազգացողությունը»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը: Բազմաթիվ մրցույթների մրցանակակիր Գոռ Արթը (Գոռ Միրիջանյանի) սովորել է Մասիս քաղաքի Արվեստի դպրոցում (1995-1999 թթ.), 2005-ին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի գեղարվեստի պետական քոլեջում (քանդակի բաժին), 2006-2010 թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (քանդակի բաժին), 2008 – 2010 թթ.՝ ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական ֆակուլտետում, 2010 – 2011 թթ.՝ Ֆլորենսիայի արվեստների ակադեմիայում (քանդակի, գեղանկարի և ինտերիերի դիզայն): ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
9913:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
21125.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
20825.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
18724.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18024.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
18424.10.2026, 13:00







