«Ժամանակի ընթացքում նախադպրոցական հաստատություններ կհաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները». Արայիկ Հարությունյան
![]() «Մենք 5 տարվա համար նախանշել ենք, որ պետք է ունենանք 70 տոկոս ցուցանիշ: Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ: Խոսքը միայն պետական կրթարանների մասին է: Ութ տարբեր մարզերում արդեն բացել են 18 նախակրթարաններ, որոնք կապիտալ վերանորոգված են, գույքը լրիվ նոր է և մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինեն»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Խոսելով մանկապարտեզների շենքային պայմաններից, նախարարը նշեց, որ գյուղերում կարելի է որպես մանկապարտեզի շենք օգտագործել դպրոցի շենքերի մի մասը, քանի որ դպրոցները շատ ծանրաբեռնված չեն: Նա նաև նշեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի, որ նախադպրոցական հաստատություններ հաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
