«Այս տարի 30-40 տոկոսով պայուսակները թեթևանալու են». նախարար
![]() «Մենք թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող պայուսակները բոլորը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հավելելով, որ նոր դասագրքեր, այս տարի, չենք ունենալու: «Մոտավորապես 30-40 տոկոսով պայուսակների քաշի թեթևացում է տեղի ունեցել, ինչը գրքերի գնի վրա չի ազդելու»,- շարունակեց նախարարը: Վարչապետի հարցին, թե երբ են պլանավորում համակարգչային տարբերակով ուսուցում անցկացնել, Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ դասագրքերի մեծամասնությունը համարյա թե էլեկտրոնային ձևաչափով կա և տեղադրված է համապատասխան կայքում: «Բոլոր աշակերտները կարող են օգտվել: Բացի այդ, մենք հիմա ցուցանակներ ենք փակցնում յուրաքանչյուր առարկայական դասարանների մոտ ՔյուԱռ կոդով և աշակերտը դասարան մտնելիս՝ կարող է իր հեռախոսի մեջ անմիջապես ունենալ այդ դասագիրքը: Նշեմ, որ դրանց ֆորմատն այնպիսին է, որ թղթային տարբերակի տպավորություն է թողնում»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
