Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում են դադարեցված». Ալեքսանդր Կոչուբաև

348
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 18:00
«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում են դադարեցված». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտոր չունի!

Սա այն հրամանն է, որով ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին նշանակել է ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշված հրամանի համաձայն Ռուբեն Հայրապետյանը նշանակված է մինչև ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։
ՀՊՏՀ-ի կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է ։
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների նշանակման ընդհանուր կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կարգով /այսուհետ՝ Կարգ/։
Կարգի 11․3-րդ կետի համաձայն՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։
Կարգի 11.4-րդ կետի ուժով՝ եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։
Քննարկվող դեպքում՝ Ռուբեն Հայրապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար՝ 6 ամիս ժամկետով։ Դրանից հետո Կարգի ուժով պետք է անցկացվեր մրցույթ և նշանակվեր ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ եթե այդպիսի մրցույթը համարվեր չկայացած, ապա Ռուբեն Հայրապետյանի ժամանակավոր պաշտոնավարումը պետք է երկարաձգվեր ևս մեկ անգամ 3 ամիս ժամկետով։
2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել՝ հետևաբար՝ իրավունքի ուժով, վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։
Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է իր վարքագիծը որպես ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար, տնօրինում է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցները, ստորագրում է հրամաններ, ներկայացնում է ՊՈԱԿ-ը մամուլում, պետական այլ մարմիններում։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին․․․»: