«Ինչո՞ւ են կրճատումներն արվում մանկապարտեզներին տրամադրված գումարներից և ոչ թե պարգևավճարներից». Միքայել Մանրիկյան
![]() Դեռ անցյալ տարի Երևանի բյուջեյով 1 միլիարդ 400 միլիոն դրամ էր տրամադրվել մայրաքաղաքի վերանորոգման համար, սակայն քաղաքապետարանը որոշել է նախակրթարաններին հատկացված այդ գումարից 91 մլն դրամ տրամադրել կոմունալ տեխնիկա ձեռք բերելու համար: Ավագանու օգոստոսի 9-ի նիստում ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կրճատումներն արվում մանկապարտեզներին տրամադրված գումարներից և ոչ թե պարգևավճարներից, գործուղումներից: Նիստը վարող Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ 2018թ. նոյեմբերին շինարարական կազմակերպությունների լիցենզավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Դրա պատճառով քաղաքապետարանը չի կարողացել նախագծման համար մրցույթներ հայտարարել: Հարցը լուծվել է այս տարվա փետրվարին: Այժմ պատրաստ են 21 մանկապարտեզների վերանորգման նախագծերը: Առաջիկայում մրցույթով կընտրեն շինարարական կազմակերպություններին: Մինչև դեկտեմբեր կկարողանան սկսել 6 մանկապարտեզի վերանորոգում: Եվ երկրորդ՝ նախապես տրամադրված 1 միլիարդ 400 միլիոն հազար դրամը բավարար չէր 21 նախակրթարաններ նորոգելու համար: Ուստի՝ վերոնշյալ գումարից կրճատում է արվել: Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզների նորոգմանը, դա կարվի եկող տարի գարնանը: Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանն իր գործընկերոջ ասվածին հավելեց, որ գումարի կրճատումից որևէ մանկապարտեզի նորոգում չի տուժելու: Նշենք, որ ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը տարօրինակ էր ավագանու անդամների համար: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետաքրքրությանն ի պատասխան նշվեց, որ քաղաքապետը բացակայում է առողջական խնդիրների պատճառով: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
