Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «եղեն» վերջածանցի մասին

539
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 20:20
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «եղեն» վերջածանցի մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «-ԵՂԵՆ վերջածանցի մասին

«Վաճառվում են թարմ բանջարեղենՆԵՐ», «Ընդունվում են խմորեղենՆԵՐի պատվերներ», «Ունենք սպասքեղենՆԵՐի հավաքածու»...
Այսպիսի սխալ գրություններ հանդիպում են հաճախ:
Պետք է հիշել, որ -ԵՂԵՆ վերջածանցով կազմված բառերն ունեն հավաքականության իմաստ, և ճիշտ չէ դրանք ևս մեկ անգամ հոգնակի դարձնելը -ՆԵՐ մասնիկով:
Պետք է գրել. «Վաճառվում է թարմ բանջարեղեն», «Ընդունվում են խմորեղենի պատվերներ», «Ունենք սպասքեղենի հավաքածու» և այլն»։