Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «Ու» տառի գրության մասին
![]() Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Մեր օրերում հանդիպում են «ու» տառի գրության տարբերակներ, որոնք խորթ են հայ գրչության ավանդույթին: Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։ Անկախ նրանից՝ «ու»-ն միատառ, թե երկտառ ենք դիտարկում, այն բաղկացած է երկու գրանշանից՝ ո-ից և ւ-ից, որոնցից յուրաքանչյուրը մյուս գրանշանների նման ունի մեծատառ ու փոքրատառ: «Ու»-ն մեծատառ գրելիս մեծատառ գրանշանով պետք է գրել միայն նրա առաջին բաղադրիչը՝ ո-ն։ Օրինակ՝ Ուջան, Ուռուտյան, Ուրուգվայ (և ոչ ՈՒջան, ՈՒռուտյան, ՈՒրուգվայ)։ Ամբողջ բառը կամ նախադասությունը գլխագրերով գրելիս սխալ է ւ-ի փոքրատառ գրությունը։ Օրինակ՝ պետք է գրել ոչ թե ՏՈւՆ, ՁՈւԿ, այլ ՏՈՒՆ, ՁՈՒԿ. ոչ թե ՈւՍՈւՑՈւՄԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է, այլ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է։ Ցրիվ շարվածքի դեպքում «ու» տառի բաղադրիչները ևս՝ «ո»-ն և «ւ»-ը, պետք է գրվեն իրարից հեռու։ Օրինակ՝ ո ւ ս ո ւ մ (ոչ թե ու ս ու մ), Ո ւ ս ո ւ մ (ոչ թե Ու ս ու մ կամ ՈՒ ս ու մ), Ո Ւ Ս Ո Ւ Մ (ոչ թե Ու Ս Ու Մ կամ ՈՒ Ս ՈՒ Մ)։ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ «ու» տառը գրելիս հետևել վերոնշյալ կանոններին»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
