Սփյուռքահայ 56 ուսուցիչներ Հայաստանում են՝ վերապատրաստում անցնելու համար
![]() Սփյուռքահայ 56 ուսուցիչներ Հայաստանում են՝ վերապատրաստում անցնելու համար։ Այս մասին հայտնում է Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հանդիպեց հայերենի ուսուցիչների հետ։ Ուսուցիչներին հետաքրքրող հարցերից մեկը ուղղագրության միասնականացումն է։ Դ. Գյուրջինյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ մեկ որոշումով լուծել ուղղագրության հարցը, դա լուրջ քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից ու հասարակական պահանջի ձևավորումից հետո կարող է լինել: Դ․ Գյուրջինյանը հանգամանորեն ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, ուսուցիչներին տեղեկացրեց շուտով թողարկվող langcom.am կայքի մասին, խոսեց լեզվական վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։ Դավիթ Գյուջինյանի խոսքով՝ Լեզվի կոմիտեի գործունեության արդյունքներն ավելի ուշ են երևալու, երբ տեսանելիորեն կմաքրվի եթերի և հրապարակային գրվածքների լեզուն, հատկապես պաշտոնյաների խոսքում օտար բառերի փոխարեն կկիրառվեն նրանց հայերեն համարժեքները։ Այս ամենին նպաստում է Կոմիտեի ամենօրյա աշխատանքը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
