«Կրկին մեդալ ունենք». Արայիկ Հարությունյան
![]() Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում: Ուրախալի է նաև, որ մեդալ նվաճած Արմեն Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց: Թիմի ղեկավար՝ Ղուկասյան Գայանե /ԵՊՀ/»: Երեկ էլ նախարարը հայտնել էր. «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին՝ քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
