«Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները». Արայիկ Հարությունյան
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները: Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․ . Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել՝ ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը՝ ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները. . հայոց լեզու, գրականություն . հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն) . օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն) . արվեստ (երաժշտություն, կերպարվեստ) . ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ): Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև. • վերապատրաստման մոդուլների մշակում • մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում • վերապատրաստումներ ուսուցիչների համար՝ ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում • սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար Արդյունքում կունենանք՝ Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և վերամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
