Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ռաֆայել Վահանյանը՝ շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող

328
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 18:35
Ռաֆայել Վահանյանը՝ շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող

Իսպանիայում ավարտվեց շախմատի աշխարհի լեգենդների մրցաշարը, որին մասնակցեցին 4 լեգենդար շախմատիստներ՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբոևիչը և Օլեգ Ռոմանիշինը:

Մասնակիցները 2 շրջան խաղացել են արագ շախմատի կանոններով, այնուհետև 2 շրջան՝ կայծակնային։

Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Վահանյանը դարձավ արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 4 միավոր և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 6 միավոր։