Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

234
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 02:15
«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին, սակայն չբարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում։

Կայացած վեց տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոնյաշչին է՝ վաստակած 4 միավորով։