Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Խարկով մեկնած բռնցքամարտիկների անունները

301
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 01:25
Հայտնի են Խարկով մեկնած բռնցքամարտիկների անունները

Ուկրաինայի Խարկով քաղաքում վաղը մեկնարկելիք բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցաշարին կմասնակցի 6 բռնցքամարտիկ:

Մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Վիրաբ Մկրտչյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու Արմեն Մանուկյանը: