Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանն ընթանում է 6-րդ հորիզոնականում

343
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 01:45
«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանն ընթանում է 6-րդ հորիզոնականում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի հինգերորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ։

Կայացած հինգ տուրից հետո Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոնյաշչին է՝ վաստակած 4 միավորով։