Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Տեղի ունեցավ Եվրոպական խաղերի փակման արարողությունը

228
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 01:10
Տեղի ունեցավ Եվրոպական խաղերի փակման արարողությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Դինամո» մարզադաշտում հունիսի 30-ին տեղի ունեցավ 2-րդ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Սկզբում վավերագրական ֆիլմում պատմեցին Եվրոպական խաղերի անցկացման մասին, մարզիկները նկարագրեցին իրենց տպավորությունները, ինչից հետո սկսվեց Եվրոպական խաղերի փակման հետհաշվարկը։

Այնուհետև հնչեց Բելառուսի օրհներգը, անցկացվեց մարզիկների և դրոշների շքերթը։ Ներկայացվեց 7 մասից բաղկացած բեմականացված ներկայացում, որից հետո իջեցվեցին Եվրոպական օլիմպիական կոմիտեների և Բելառուսի դրոշները։

Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիյանչիչը։

Փակման արարողության վերջում մարեց Եվրոպական խաղերի կրակը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: