Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

302
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 20:20
Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կպայքարի ոսկե մեդալի համար:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տոնեց՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Հիշեցնենք՝ Կարապետ Չալյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ: 1/4 եզրափակչում Չալյանը 2։1 հաշվով հաղթեց մոլդովացի Իգոր Բեսլագային։