Մինսկ-2019. Ասլանյանը և Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ: Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 1/4 եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց նորվեգացի Հովարդ Յորգենսենի հետ և 6:1 հաշվով հաղթանակ տոնեց: Այսպիսով, Ասլանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ: Կարապետ Չալյանի առաջին մրցակիցն Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 9:0 հաշվով: 1/4 եզրափակիչում Չալյանը գոտեմարտեց մոլդովացի Իգոր Բեսլագայի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարավ: Կիսաեզրափակչում Չալյանի մրցակիցը լինելու է հունգարացի Տամաշ Լյորինցը: Արմեն Մելիքյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին: Հաջորդ գոտեմարտում թուրք ըմբիշը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին (2:5), ուստի Մելիքյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորությունից: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
