Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ամերիկայի գավաթ․ Բրազիլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

258
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 13:25
Ամերիկայի գավաթ․ Բրազիլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բրազիլիայի Պորտու Ալեգրիի «Արենա Դու Գրեմիո» մարզադաշտում կայացավ Ամերիկայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը՝ Բրազիլիայի և Պարագվայի հավաքականների միջև:

Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 11-մետրանոց հարվածաշարում։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և վճռորոշ դարձան 11-մետրանոցները։

Կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականը կհանդիպի Վենեսուելա - Արգենտինա զույգի հաղթողի հետ:

Ամերիկայի գավաթ․ Բրազիլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ