Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Էլինա Դանիելյանը՝ «Women Speed Chess Championship»-ի հաղթող

272
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 00:20
Էլինա Դանիելյանը՝ «Women Speed Chess Championship»-ի հաղթող

Ավարտվեց «Women Speed Chess Championship» մրցաշարը, որին մասնակցում էին 8 շախմատիստուհիներ։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, եզրափակչում հաղթելով կանանց օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության քառակի չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության եռակի չեմպիոն, 2012 թվականի աշխարհի և Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Վալենտինա Գունինային, հռչակվեց մրցաշարի հաղթող։

Այս հաղթանակի շնորհիվ Էլինան նվաճեց տղամարդկանց Speed Chess Championship-ի ուղեգիր, ինչպես նաև FIDE Grand Swiss մրցաշարի ուղեգիր: