Մինսկ-2019․ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ մտան սպորտային մարմնամարզիկները։ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։ Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկավ այս վարժությունների եզրափակիչ։ Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափերի վրա վարժություններում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։ Օղակների վրա վարժություններում մեր մյուս ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը գրանցեց 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400 միավոր։ Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, այդ պատճառով Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
