«Լոռի»-ն իսպանացի ֆուտբոլիստներ է ձեռք բերել
![]() «Լոռի» ֆուտբոլային ակումբը 3 ֆուտբոլիստ է ձեռք բերել։ Ակումբ է տեղափոխվել իսպանացի աջ պաշտպան Քրիստիան Խիմենես Ռոդրիգեսը: 22-ամյա իսպանացին Վանաձոր է եկել իսպանական «Ալկալա» թիմից, որտեղ հանդես է եկել «Լոռի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ: Խիմենեսի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Ակումբ է տեղափոխվել ևս մեկ իսպանացի ֆուտբոլիստ՝ ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն։ 20-ամյա Պեդրոն իսպանական «Կադիս»-ի սան է: Նրա վերջին ակումբը եղել է «Ալկալա»-ն: Նրա հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: «Լոռի» է տեղափոխվել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Վարդան Շահատունին: 21-ամյա դարպասապահը Վանաձոր է եկել Երևանի «Փյունիկ»-ից, որտեղ անցկացրել է ամբողջ մանկապատանեկան կարիերան: Շահատունին Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 6, Մ19-ում՝ 3 հանդիպման: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
