«Եթե համեմատում ենք նախորդ շրջանի հետ, ներկայիս պաշտոնյաները հայերեն լավ գիտեն». Լեզվի կոմիտեի նախագահ
![]() Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ պաշտոնյաների ելույթներին և սոցցանցերում նրանց հայերենին: Նա նշեց, որ Լեզվի կոմիտեն, վերլուծելով ԱԺ-ում պատգամավորների խոսքը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նամակ-հորդոր է ուղարկել օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների վերաբերյալ, ինչպես նաև՝ ժողովրդական, խոսակցական ձևերից հրաժարվելու մասով: «Եթե համեմատում ենք նախորդ շրջանի հետ, ներկայիս պաշտոնյաները հայերեն լավ գիտեն»,- ասում է Գյուրջինյանը: Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բանավոր խոսքի վերաբերյալ հասարակության շրջանում երկու թև կա. մի թևը պահանջում է, որ պաշտոնյաները խոսեն խիստ կանոնական հայերենով, մյուսը հակված է լեզվի ճկունության ու փոփոխման տարբերակին և ընդունում է կանոնակարգված հայերենից չօգտվելու փաստը: «Իմ մոտեցումը ո՛չ մեկի կողմն է, ո՛չ՝ մյուսի: Եթե Կառավարության կամ ԱԺ-ի նիստում է, ապա այդ խոսքը պետք է լինի կանոնական: Բայց եթե մարդն իր անձնական տիրությում՝ սոցիալական տիրությում գրառում է կատարում, ապա այդ գրառումն անձնական է, ճիշտ է, այն ազդեցություն ունի, հասարակությունը նրան պաշտոնյա է ընկալում, բայց այստեղ վերահսկելիության չափը և մոտեցումը պիտի տարբեր լինի: Զգոնության կոչ պիտի անպայման ուղղել մեր պաշտոնյաներին. սիրելինե՛ր, մի մոռացեք պաշտոնական միջավայրում գրական հայերենն է պաշտոնական հաղորդակցման լեզուն: Չեմ ասում՝ հասցնել մաքրամոլության, բայց պիտի հետևել, պիտի ջանք գործադրել»,- եզրափակեց Լեզվի կոմտեի նախագահը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
